Մատչելիության հղումներ

Ստեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ

Լրացված
Ստեփանավան քաղաքը Լոռու մարզում, արխիվ
Ստեփանավան քաղաքը Լոռու մարզում, արխիվ

Ստեփանավանում այսօր ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի նախընտրական շտաբից «Ազատության»-ը հայտնեցին, որ նրանք ևս իրենց աջակիցներն են:

Երկու օր առաջ ձերբակալվել էին կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանն ու նրա ևս 13 աջակիցներ: Նրանք մեղադրվում են խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ 24 մեղադրյալներից 10 անձի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։


​
XS
SM
MD
LG