Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն արդարադատության նախարար է նշանակել Ակին Գուրլեկին, ով մինչ այդ Ստամբուլի գլխավոր դատախազն էր: Ընդդիմությունը խստորեն քննադատել է որոշումը, փաստելով, որ Գուրլեկն անցած ամիսներին զանգվածային արշավ էր սկսել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի դեմ:
Հենց նրա պաշտոնավարման ընթացքում էր ձերբակալվել Ստամբուլի քաղաքապետ, Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուն։ Անցյալ տարվա նոյեմբերին Գուրլեկը պահանջել էր նրան ավելի քան 2000 տարվա ազատազրկման դատապարտել՝ լայնածավալ կոռուպցիոն ցանց ղեկավարելու մեղադրանքով, ինչը փողոց էր դուրս բերել հարյուր հազարավոր մարդկանց՝ բորբոքելով ամենազանգվածային ցույցերի ալիքը վերջին տասնամյակում:
Աղմկահարույց այդ գործով առաջին լսումները կմեկնարկեն հաջորդ ամիս:
Ժողովրդահանրապետականի փոխնախագահ Գյուլ Չիֆթչին X սոցցանցում գրել է. «Էրդողանն անթաքույց պարգևատրել է Գյուրլեկին մեր կուսակցության դեմ նրա հարձակումների համար»։
Գյուրլեկն արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Յըլմազ Թունչին։ Սա Թուրքիայում կառավարության կազմում առաջին վերադասավորումն է 2023 թվականին տեղի ունեցած ընտրություններից ի վեր։