Թուրքական դատախազությունը 2352 տարվա ազատազրկում է պահանջում կոռուպցիոն մեղադրանքներով բանտում գտնվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ստամբուլի դատախազության այսօր տարածած հայտարարությունը։
Դրա համաձայն՝ Իմամօղլուն կասկածվում է տարատեսակ հանցագործությունների առնվազն 140 դրվագների, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու, հանցավոր խմբավորման մաս կազմելու և նույնիսկ Թուրքիայի անտառային օրենսգիրքը խախտելու մեջ։
Դատախազության պնդմամբ՝ Իմամօղուի գործով ընդհանուր առմամբ 402 մեղադրյալ է անցնում։