Մատչելիության հղումներ

Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում. ՇՄՆ


Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում զգալի, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Երկու շաբաթ առաջ՝ մայիսի լույս 26-ի գիշերը, Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ դարձան Լոռու և Տավուշի մարզերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG