Մատչելիության հղումներ

Ռուսները Խարկովի մարզում շուկայի են հարվածել, 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել

Ուկրաինա - Լոզովայայի շուկան ռուսների հարվածից հետո, 22-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Լոզովայայի շուկան ռուսների հարվածից հետո, 22-ը հոկտեմբերի, 2026թ.

Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի շուկային: Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ զոհվել են երկու կանայք՝ 50 և 60 տարեկան, ևս 34 մարդ վիրավորվել է:

«Ճաշի ժամին, երբ շրջակայքում շատ մարդ կար, թշնամին ցինիկաբար հարված հասցրեց Կենտրոնական շուկային Լոզովայայում: Դա կանխամտածված, թիրախային հարված էր խաղաղ բնակիչներին: Վնասվել են առևտրական տաղավարներ, մասնավոր և բազմահարկ շենքեր, առևտրի կենտրոններ, եկեղեցի, ավտոմեքենա», - գրել է քաղաքապետ Սերգեյ Զելենսկին:

Թեև աշխարհագրորեն այս բնակավայրը Խարկովի մարզում է, այստեղից մի քանի տասնյակ կիլոմետր են հեռու Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի պաշտպանությունն ապահովող ուկրաինական ուժերի դիրքերը:

Արդեն շատ ամիսներ ռուսական զորքերը ձգտում են գրավել Կրամատորսկը և հարևան Սլավյանսկը:


​
XS
SM
MD
LG