Մատչելիության հղումներ

Սկսվել են Միացյալ Նահանգների, Գրենլանդիայի և Դանիայի միջև բանակցությունները

Դանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսվել են Միացյալ Նահանգների, Գրենլանդիայի և Դանիայի միջև բանակցությունները:

Դանիայի ԱԳՆ-ը Reuters-ին հայտնել է, որ Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են՝ «քննարկելու, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայում անվտանգության վերաբերյալ ամերիկյան մտահոգությունները՝ հարգելով թագավորության կարմիր գծերը»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն այժմ գործընթաց ունի Գրենլանդիայի վերաբերյալ, և որ այս հարցի շուրջ տեխնիկական մակարդակի հանդիպումներ կլինեն Գրենլանդիայի և Դանիայի պաշտոնյաների հետ։

Անցած շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին հարկավոր է իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ն երբեք ուժով չի տիրանա արկտիկական կղզուն և պատրաստ է բանակցել:


XS
SM
MD
LG