Մատչելիության հղումներ

Թրամփը համաձայնել է Դավոսում հանդիպում ունենալ տարբեր կողմերի հետ՝ Գրենլանդիայի հարցով


ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ։ Այս մասին Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ համաձայնել է տարբեր կողմերի հանդիպմանը Դավոսում:

«Գրենլանդիան կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձ չի կարող լինել. դրանում բոլորը համաձայն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա արվում է, պարզ ասած, ուժի միջոցով», - գրել է Թրամփը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG