Մատչելիության հղումներ

Շվեդիան ազատ է արձակել ցմահ ազատազրկման դատապարտված իրանցի նախկին պաշտոնյային

Համիդ Նուրի, արխիվ
Համիդ Նուրի, արխիվ

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Շվեդիան ազատ է արձակել իրանցի նախկին պաշտոնյային, որին շվեդական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 1988 թվականին քաղբանտարկյալների նկատմամբ գործած հանցագործությունների համար։

IRNA լրատվական գործակալության համաձայն, Համիդ Նուրին այսօր կվերադառնա Իրան։

Օմանի պետական լրատվական գործակալությունը նշում է, որ իրանցի պաշտոնյան հայրենիք է վերադառնում բանտարկյալների փոխանակման շրջանակներում։

Գործարքի մանրամասներն առ այժմ հայտնի չեն։

Նուրին ձերբակալվել է 2019 թվականին Ստոկհոլմի օդանավակայանում 1988-ին՝ Իրանի Քարաջ քաղաքի Գոհարդաշթ բանտում քաղբանտարկյալների զանգվածային մահապատժի և խոշտանգումների մեղադրանքով։

XS
SM
MD
LG