Կայացավ ԱՄՆ, ՌԴ և ՉԺՀ նախագահների պատմական հանդիպումը, ընդունվեց «Խաղաղության հռչակագիր»

Լրացված
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են 19-ը նոյեմբերի, 2026թ., Շենժեն, Չինաստան

Բանակցությունները շարունակվեցին մոտ մեկ ժամ 20 րոպե:

Երեք երկրները պետք է համատեղ աշխատեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար. Սի

Չինաստանը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է «համատեղ աշխատեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների պատմական որակվող հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից … Դժբախտությունները բացահայտում են իրական պատասխանատվությունը», - ասել է Չինաստանի նախագահը։

Մինչ իր գործընկեր առաջնորդներին խոսքը տալը, Սին ասել է, որ «մեծ տերությունների միջև դրական փոխազդեցությունը ընտրության հարց չէ, այլ պարտադիր պահանջ»։ Չինաստանը որպես օրինակ բերելով՝ նա նշել է, որ Պեկինը
«Ռուսաստանի հետ համակարգված, համապարփակ ռազմավարական գործընկերությունը նոր փուլի է բարձրացրել» և «ակտիվորեն ձգտել է ձևավորել կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ» ԱՄՆ-ի հետ։

Այսօրվա աշխարհն «այլևս մեկուսացված կղզիների հավաքածու չէ», - ընդգծել է Սին։
«Մարդկությունն ապրում է մեկ «գլոբալ գյուղում», որտեղ բոլորի ճակատագիրը փոխկապակցված է», - նշել է նա՝ հավելելով, որ խոշոր տերությունները «հատուկ պատասխանատվություն» են կրում այս «գլոբալ գյուղում»։

Վերջին տարիներին Չինաստանը խթանում է գերտերությունների միջև հարաբերությունների մի ձև, որը «բնութագրվում է խաղաղ համակեցությամբ, ընդհանուր կայունությամբ և հավասարակշռված զարգացմամբ ..., որը օգուտ է բերում ներգրավված կողմերին և ամբողջ աշխարհին», - ասել է Չինաստանի նախագահը։

Նա կոչ է արել Չինաստանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին «օրինակ ծառայել» մնացած աշխարհի համար՝ համագործակցելով գլոբալ մարտահրավերները հաղթահարելու և խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին իրեն «այդքան ջերմ» ընդունելու համար՝ ասելով, որ իր համար պատիվ է այդտեղ լինելը:

«Իսկապես պատմություն ենք կերտում». Թրամփ

Նա ասել է, թե «ուրախ» է, որ հնարավորություն է տրվել ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև առաջին եռակողմ հանդիպման համար, նշելով, որ իրենք «իսկապես պատմություն են կերտում»։

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ «շատ բան ունեն քննարկելու», հավելելով, թե «արդեն շատ բան են քննարկել»: Նրա խոսքով, որպես աշխարհի երեք խոշորագույն երկրների նախագահներ՝ իրենք «հատուկ պատասխանատվություն» ունեն արդյունավետ երկխոսության համար։

«Շատ հաճախ նախկին առաջնորդները խուսափել են խոսել այն պետությունների հետ, որոնց հետ տարաձայնություններ են ունեցել: Մենք հակառակն ենք զգում: Խաղաղություն երբեք չի կերտվել՝ հրաժարվելով ներգրավվածության և խոսելու հնարավորություններից», - հայտարարել է Թրամփը։

Խոսելով երկրների միջուկային կարողությունների մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ իրենք «եզակի դիրքում են՝ քննարկելու, թե ինչպես կրճատել Երկրի վրա միջուկային զենքի քանակը»։ Ըստ նրա՝ «կենսական կարևորություն» ունի այն, որ իրենք համագործակցեն «աշխարհի այլ երկրներում միջուկային զենքի տարածման սպառնալիքի դեմ պայքարելու համար»: «Ահա թե ինչ ենք մենք անում Իրանում։ Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա», - նշել է Թրամփը:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ցանկանում են ավարտել պատերազմը. Պուտին

Այնուհետև Միացյալ Նահանգների նախագահն անդրադարձել է Ուկրաինայի թեմային՝ նշելով, որ ինքն ու Պուտինն արդեն «երկար քննարկում» են ունեցել հակամարտության վերաբերյալ։ Ըստ նրա՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ցանկանում են ավարտել պատերազմը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են ամրապնդել համաշխարհային կայունությունը, եթե կառուցողաբար համագործակցեն: Ըստ նրա՝ Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները պետք է քննարկեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը։

Պուտինը համոզմունք է հայտնել, որ երեք երկրներին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրների կարգավիճակը, այլև միջազգային խաղաղությունը պահպանելու իրենց պատասխանատվությունը։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ միջազգային իրավունքի համակարգի ամրապնդման խնդիրը դրված է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի վրա՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամներ։ Ըստ նրա՝ երեք երկրները բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունների կարգավորման հարցում։

Նա ասել է, որ Թրամփի նախաձեռնությամբ մեծ ուշադրություն է դարձվել ուկրաինական հակամարտությանը, և բոլոր երկրներն ունեն այն լուծելու ընդհանուր շահագրգռվածություն։

Ընդունվեց «Խաղաղության հռչակագիր»

Չինաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքներով ընդունվել է «Խաղաղության մասին» հռչակագիր, որի ռուսերեն տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Համաձայն փաստաթղթի՝ Սի Ծինփինը, Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը «հանգամանալից մտքեր են փոխանակել միջազգային ընթացիկ իրավիճակի շուրջ և արտահայտել են իրենց նվիրվածությունը ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանմանը»:

ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը նաև հայտարարում են, որ հանձնառու են ՄԱԿ-ի բարեփոխմանը, «որպեսզի ՄԱԿ-ը կարողանա առավել արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության բնագավառում իր հիմնարար առաքելությանը»:

Երեք գերտերությունների առաջնորդները հայտարարել են, որ «պետությունները ծրագրում են ավելացնել նավթավերամշակման ապրանքների արտադրությունը և մատակարարումները՝ ի բարօրություն բոլոր երկրների»:

Հռչակագրի առանձին կետով քննադատվում է Միջազգային քրեական դատարանը, որին չի անդամակցում երեք երկրներից ոչ մեկը: «Երեք պետությունների ղեկավարները նշում են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնական անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն, և համաձայն են, որ Միջազգային քրեական դատարանը և այլ համանման կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները», - ասված է փաստաթղթում:

Հռչակագիրն ընդգծում է, որ «միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», և որ երեք երկրները «երկխոսություն կվարեն՝ ուղղված միջուկային վտանգների նվազեցմանը և միջուկային զենքի տարածման կանխարգելմանը»: Միջուկային զինանոցների կրճատման կամ սահմանափակման մասին նշված չէ:

Փաստաթուղթը չի շոշափում Ուկրաինայում պատերազմի թեման:


Շուրջ մեկ ժամ 20 րոպե տևած բանակցություններից հետո Չինաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ աննախադեպ գագաթնաժողովն ավարտվեց:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո ավտոշարասյունով մեկնել է Կիլին Վիլլա նստավայրից՝ Շենժենի օդանավակայան։






​
XS
SM
MD
LG