Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ը կարող են ամրապնդել գլոբալ կայունությունը, եթե կառուցողական համագործակցեն։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Շենժենում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում։
Պուտինի խոսքով՝ երեք երկրների առաջնորդները պետք է քննարկեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ընդծել է, որ Չինաստանում Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկելու է նաև Ուկրաինայի պատերազմը։
«Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը շրջադարձային նշանակություն ունի», - ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՝ Թրամփի և Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին։