Մատչելիության հղումներ

Կերչում հարվածել են երկաթուղային կայարանին, Սև ծովում՝ ռուսական նավերին

Ուկրաինական զինված ուժերն անցած գիշեր հարվածել են բռնակցված Ղրիմի Կերչ քաղաքի երկաթուղային կայարանին, ինչպես նաև Սև ծովում հարձակվել ռուսական բեռնանավերի և լցանավերի վրա։

«Крымский ветер»-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Կերչում հրդեհվել են պահեստներ:Ալիքը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է «Կոկտեբել» ենթակայանի շրջանում բռնկված հրդեհի մասին։

Ուկրաինայի զինված ուժերի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում Սև ծովում վնասվել է 9 բեռնանավ, 1 լցանավ, 1 գազատար նավ և 1 քարշակ։

XS
SM
MD
LG