Սահմանադրական դատարանը վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը:
«2026 թվականի հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ», - ասված է Բարձր դատարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Որոշման հրապարակման ժամի վերաբերյալ ՍԴ-ից կտեղեկացնեն լրացուցիչ:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները Բարձր դատարանում վիճարկում են 7 քաղաքական ուժեր: Գործով քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ին, հուլիսի 1-ին հեռացել է խորհրդակցական սենյակ:
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված են 7 քաղաքական ուժերի դիմումները: