Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գլխավոր վարչություն:
ՔԿ-ն այսօր հաղորդեց, որ ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու (4 դրվագ), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: Քննիչի կողմից կայացվել է նրանց ձերբակալելու որոշում, ձերբակալվածների թվում է Սամվել Կարապետյանը: