Մատչելիության հղումներ

Իրավապահները առանձնատնից տարան Սամվել Կարապետյանին

Մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո իրավապահները առանձնատնից տարան գործարար Սամվել Կարապետյանին:

Ըստ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանին իրավապահները տանում են կալանքի: Թե ի՞նչ գործի շրջանակներում, պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի»:

Նարեկ Կարապետյանը, սակայն, տեղյակ չէ թե իրավապահները կոնկրետ ուր են տարել հորեղբորը:

Այսօր վաղ առավոտից են իրավապահները խուզարկություններ իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում: Կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը «Ազատությանը» հայտնել էր, որ խուզարկություններ են ընթանում նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում:

ՔԿ-ի խոսնակը սոցցանցում միայն գրել է, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:

Գործարարը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

​
XS
SM
MD
LG