Մատչելիության հղումներ

Սալամ․ «Թույլ չենք տա Լիբանանը ներքաշել նոր արկածախնդրության մեջ»

«Մենք երբեք որևէ մեկին թույլ չենք տա Լիբանանը ներքաշել նոր արկածախնդրության մեջ», - այսօր հայտարարել է այդ երկրի վարչապետ Նավաֆ Սալամը։

Լիբանանի կառավարության ղեկավարի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան իրանամետ «Հեզբոլա» շարժման առաջնորդի զգուշացումներին, որոնց համաձայն «Իրանի դեմ հարձակումը կազմակերպությունը ընկալելու է որպես հարձակում անմիջականորեն իր դեմ»։

Լիբանանի վարչապետի խոսքով, սակայն, պաշտոնական Բեյրութը կանի ամեն ինչ նախորդ երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունների կրկնությունից խուսափելու համար։

«Հեզբոլա»-ի՝ Գազայում ընթացող հակամարտությանը միջամտելու որոշումը շատ լուրջ հետևանքներ ունեցավ Լիբանանի համար», - նշել է Սալամը։


XS
SM
MD
LG