Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Սիրիա-Լիբանան սահմանի չորս անցակետերի՝ պնդելով, որ դրանք օգտագործվել են «Հեզբոլահ»-ի կողմից զենքի մաքսանենգության համար:
Aljazeera-ի փոխանցմամբ՝ սա հաջորդել է Լիբանանի հարավում ավելի վաղ իրականացված հարձակումներին, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
«Իսրայելը կրկին վարում է համակարգված ագրեսիայի քաղաքականություն՝ օդային հարվածներ հասցնելով բնակեցված լիբանանյան գյուղերին, ինչը վտանգավոր սրացում է, որը ուղղակիորեն թիրախավորում է խաղաղ բնակչությանը», - ասել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 19 մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քանարիտ քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով։