Մատչելիության հղումներ

Ռուսներն Ուկրաինայի վրա մոտ 300 անօդաչու են արձակել. մեկ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ

Ուկրաինա - Ռուսների անօդաչուի հարվածից վնասված ավտոբուս Խերսոնում, 13-ը մայիսի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսների անօդաչուի հարվածից վնասված ավտոբուս Խերսոնում, 13-ը մայիսի, 2026թ.

Գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ տարբեր տեսակի 294 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 269-ը խոցվել կամ վնասազերծվել են: Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ 20 անօդաչուներ հարվածներ են հասցրել 15 վայրերում, 9 վայրերում բեկորներ են ընկել:

Մասնավորապես, ռուսական զորքերը հարվածել են նավահանգստային ենթակառուցվածքի Օդեսայի մարզի հարավում, անօդաչուներից մեկը Իզմայիլում բնակելի շենք և մասնավոր տուն է վնասել, երեք մարդ տուժել է: Իզմայիլի շրջանում հոսանքազրկվել է 39 բնակավայր:

Խերսոնի մարզի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 23-ը տուժել են: Վնասվել են հինգ բազմաբնակարան շենքեր և 19 մասնավոր տներ, վարչական շենք, ավտոմեքենաներ:

Խարկովի վրա անօդաչուների հարձակման հետևանքով հինգ մարդ վնասվածքներ է ստացել, վնասվել են մետրոպոլիտենի երեք ելքեր և տրանսպորտի երեք կանգառներ, ուսումնական հաստատության շենք, հաղորդակցության ցանց:

Ռուսները հարձակվել են նաև Զապորոժիեի, Սումիի մարզերի վրա, երկու մարզերում էլ կան վիրավորներ:

XS
SM
MD
LG