Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն՝ երկրի օդային տարածք ներխուժած երրորդ անօդաչու սարքի խոցումից հետո, հայտնում է Reuters-ը»
«Ռումինիան կշարունակի վճռականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը և օդային տարածքը, բայց այս սադրանքները պետք է դադարեցվեն», - իր Facebook-ի էջում գրել է Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուտան։
Ռումինիայի իշխանություններն այսօր հայտարարեցին, որ F-16 կործանիչը երրորդ ռուսական անօդաչու թռչող սարքն է խոցել:
Երկրի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։
Անցած օրերին ևս Ռումինիան հայտնել էր անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Ռումինիան Ուկրաինայի հետ ունի 650 կմերկարությամբ ցամաքային սահման, և ռուսական ԱԹՍ-երը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը, սակայն մինչև ուրբաթ անօդաչու խոցելու դեպք չէր եղել:
Մոսկվան դեռևս չի արձագանքել այս միջադեպերին։