Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների դիերի փոխանակում են իրականացնում, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևին:
Փոխանակումը կատարվում է «250-ը 22-ի դիմաց» բանաձևով:
Ուկրաինական կողմն առայժմ չի հաստատել տեղեկատվությունը:
Նախորդ փոխանակումը կատարվել էր հոկտեմբերի 22-ին, Ուկրաինային վերադարձվել էին 252, Ռուսաստանին՝ 25 զոհվածների մարմիններ: