Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների դիեր են փոխանակել

Լրացված
Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիեր են փոխանակում, արխիվ
Ուկրաինան և Ռուսաստանը զոհվածների դիեր են փոխանակում, արխիվ

Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհվածների դիերի փոխանակում է կայացել Բելառուսի տարածքում «Նովայա Գուտա» անցակետում, տեղեկացնում են ռուսական և բելառուսական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ ռուսական կողմը հանձնել է 252, ուկրաինական կողմը՝ 25 զոհվածների մարմիններ:

Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հաստատել է տեղեկատվությունը: Ըստ շտաբի՝ «Ուկրաինա են վերադարձվել 252 զոհվածների մարմիններ, որոնք, ռուսաստանյան կողմի պնդմամբ, պատկանում են ուկրաինացի զինծառայողների»:

Զոհվածների դիերի նախորդ փոխանակումը կողմերի միջև կայացել էր սեպտեմբերի 17-ին՝ 252-ը 23-ի դիմաց ձևաչափով, ինչպես Ուկրաինայի համակարգող շտաբն էր հաղորդել՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ:


​
XS
SM
MD
LG