Մատչելիության հղումներ

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 528 զոհված զինծառայողի դի

Կարմիր Խաչի ավտոմեքենաները դիերի փոխանակման վայրում, 15-ը մայիսի, 2026թ.
Կարմիր Խաչի ավտոմեքենաները դիերի փոխանակման վայրում, 15-ը մայիսի, 2026թ.

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 528 զոհված զինծառայողի դի, հաղորդում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը: Ռուսական կողմի կարծիքով՝ այդ աճյունները ուկրաինացի զինծառայողներինն են, Կիևը նույնականացում կանցկացնի, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time ծրագիրը:

Նախօրեին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը РБК-ին հայտնել էր, որ սպասվում է դիերի փոխանակում՝ Կիևին է հանձնվելու 528, Մոսկվային՝ 41 դի:

Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին զինծառայողների աճյունների հայրենադարձմանն աջակցելու համար:

Ուրբաթ օրը կողմերը ռազմագերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» սկզբունքով: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ դա 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն է:

Ռազմագերիների փոխանակումը մաս է կազմում մայիսի 9-11-ը հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ:

XS
SM
MD
LG