Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի բենզալցակայաններին

Ռուսական զորքերն այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և 90 հարվածային ԱԹՍ, որոնցից ուկրաինական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են 83-ը, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Օդային ուժերի մամուլի ծառայությունը։

Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարը հայտնել է, որ առավոտյան ԱԹՍ-ն հարվածել է քաղաքի Զարեչնի թաղամասում գտնվող բենզալցակայանին։ Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։

Ռուսական զինված ուժերը առավոտյան հարվածել են նաև Զապորոժիեի մարզում գտնվող բենզալցակայանի։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է Նիկոպոլի շրջանում գտնվող բենզալցակայանի ուղղությամբ հարվածի մասին։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի տվյալներով՝ գիշերը ռուսական զորքերը ԱԹՍ-ով հարվածել են Պոլտավայի շրջանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։

Իսկ Խարկովի մարզում ռուսական հարձակման հետևանքով Բոգոդուխով քաղաքի բնակելի հատվածում տուժել է հինգ մարդ։

XS
SM
MD
LG