Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈւ․ ՌԴ-ն գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է մոտ 130 ԱԹՍ

Անցած գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք մարզերի։

Սումիի մարզի Ախտիրկայի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ քաղաքի և հարակից համայնքների մի շարք մասնավոր տներ, ինչպես նաև բենզալցակայաններ վնասվել են հարվածների հետևանքով։

Առավոտյան հարձակման է ենթարկվել նաև Սումի քաղաքը։ Տուժել է ինը մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Զապորոժիեում գիշերային հարձակման հետևանքով ևս ինը մարդ է տուժել, որոնց թվում՝ երկու երեխա։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զգալի վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ մասնակիորեն ավերվել է բազմաբնակարան շենք։

Հարվածի տակ է հայտնվել նաև ուսումնական հաստատության տարածքը, վնասվել են հարակից բնակելի տներն ու ավտոմեքենաները։

Խարկովի մարզում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բենզալցակայանի։

Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 129 անօդաչու թռչող սարք, որոնցից 113-ը վնասազերծվել են։


XS
SM
MD
LG