Մատչելիության հղումներ

Ռուսական և ուկրաինական հարվածները շարունակվել են. կան զոհեր, վիրավորներ

Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են:

Մոսկվան ավելի քան 660 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ: Ըստ նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ թիրախների մեծ մասն ուղղված է եղել քաղաքային ենթակառուցվածքներին:

«Նման յուրաքանչյուր հարված պետք է հիշեցնի մեր գործընկերներին, որ իրավիճակը պահանջում է անհապաղ և վճռական գործողություններ, մեր հակաօդային պաշտպանության արագ ուժեղացում», - նշել է Զելենսկին:

Ռուսաստանում Եկատերինբուրգի նահանգապետ Դենիս Պասլերն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչու ինքնաթիռները գրոհել են քաղաքը, հարվածներ են հասցվել բնակելի շենքի, կա վեց վիրավոր:

XS
SM
MD
LG