Մատչելիության հղումներ

Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին հեռախոսազրույց է ունել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Լավրովի խնդրանքով:

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և Իրանը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը զրույցը որակել է կառուցողական:

Անցյալ շաբաթ՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույցի մասին էր հաղորդվել։ Երկու առաջնորդների զրույցը տևել էր մեկուկես ժամ։ Նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ զրույցը որակել էր «շատ լավ»։ Թրամփի խոսքով՝ քննարկվել են Ուկրաինայի և Իրանի հարցերը, Ուկրաինայում հնարավոր հրադադարը։

XS
SM
MD
LG