Մատչելիության հղումներ

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է. փաստաբան

Իրավապահները Լևոն Քոչարյանի բնակարանի մոտ, 25-ը օգոստոսի, 2026թ.
Իրավապահները Լևոն Քոչարյանի բնակարանի մոտ, 25-ը օգոստոսի, 2026թ.

Ազգային ժողովի պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ընդգծելով, թե Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, փաստաբանը նշել է. «Մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարրումը՝ այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել, ուստի երեկվա ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ»։

Երեկ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երկու որդիների՝ Սեդրակ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։ Երեկվանից երկրորդ նախագահը հիվանդանոցում է: Հստակ չէ, թե իրավապահները երբ կտանեն նրան դատարան՝ կալանավորելու նպատակով: Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր հենց Հակակոռուպցիոն կոմիտեում, և նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:

XS
SM
MD
LG