Մատչելիության հղումներ

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանում է


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ազատության» տեղեկություններով, Հայաստանում է։ Նրա այցի և հանդիպումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

Փոխվարչապետի գրասենյակից հաստատեցին, որ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանում է՝ մասնակցելու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 24-րդ նիստին, որն այժմ ընթանում է:

Նախորդ շաբաթ նա հայտարարել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև․ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է:

«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել էր Օվերչուկը։

Նա նշել էր նաև, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էլ երեկ ասել էր, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

ՀՀ իշխանությունից պնդել էին, որ «Թրամփի ուղու» նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG