Հակակոռուպցիոն դատարանը սկսեց քննել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը:
Նա մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, մեղքը չի ընդունում: Կալանքի տակ գտնվող Ղուկասյանը դատարանում հայտարարեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: