Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել 2026-ին ընդլայնել «բուֆերային գոտին» Սումիի և Խարկովի շրջաններում՝ ՌԴ-ի հետ սահմանի մոտ:
Պուտինը բուֆերային գոտին ավելի վաղ ներկայացրել է որպես ուկրաինական զորքերն ու սպառազինությունը Ռուսաստանի հետ սահմանից ավելի հեռու մղելու միջոց՝ վկայակոչելով անդրսահմանային գնդակոծությունները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները այնպիսի շրջանների վրա, ինչպիսիք են Բելգորոդը և Կուրսկը:
Կիևը մերժել է բուֆերային գոտի ստեղծելու Մոսկվայի գաղափարը:
Մոսկվան 2 օր առաջ առանց ապացույցի հաղորդեց, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պուտինի Վալդայի նստավայրի վրա, ինչը Կիևը հերքել է: