Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին: Կրեմլի փոխանցմամբ՝ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ Պարսից ծոցում իրավիճակի շեշտադրմամբ:
«Քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում ամբողջությամբ իրավիճակի շեշտադրմամբ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Հոկտեմբերի 19-ին Թեհրան էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով վստահեցրել էր, որ Մոսկվան պատրաստ է օգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից ելք փնտրելու գործում: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան այսօր:
Այցի ընթացքում Լավրովը հանդիպել էր նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: