Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն այսօր կմեկնի Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների հետ հանդիպումների համար:
Այս մասին Reuters-ին հայտնել են այցի մասին տեղյակ երկու աղբյուրներ՝ առանց մանրամասների:
Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։ Նախօրեին, սակայն, Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։