Մատչելիության հղումներ

Պուտինի այցի ընթացքում Հնդկաստանը և Ռուսաստանը կխորացնեն գործընկերությունը, հայտնում է Նյու Դելին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով, այս մասին ասված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նյու Դելին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցը երկու երկրներին հնարավորություն կտա վերանայել իրենց հարաբերություններում առաջընթացը։ «Առաջիկա պետական այցը հնարավորություն կընձեռի Հնդկաստանի և Ռուսաստանի առաջնորդներին… սահմանելու «հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերության» ամրապնդման տեսլականը, և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախորդ ամիս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ և, որ Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կսահմանափակի Ռուսաստանից նավթի գնումները:

«Նա չի պատրաստվում Ռուսաստանից շատ նավթ գնել։ Նա, ինչպես և ես, ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի», - ասել Էր Դոնալդ Թրամփը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG