Մատչելիության հղումներ

Փհենյանի «ամենահզոր միջուկային ռազմավարական զենքը»՝ շքերթին (լուսանկարներ)


Հյուսիսային Կորեան անցած երկու տարվա մեջ ամենախոշոր ռազմական շքերթն է անցկացրել Փհենյանում` ներկայացնելով նոր միջմայրցամաքային հրթիռ՝ «Հվասոնգ-20»-ը։

Պետական լրատվական գործակալությունը այն ներկայացրել է որպես Փհենյանի «ամենահզոր միջուկային ռազմավարական զենքը», որի հեռահարությունը կարող է թույլ տալ Հյուսիսային Կորեային հարվածել ԱՄՆ-ում գտնվող թիրախներին։



Բռնապետական երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն էլ կոչ է արել զինված ուժերին դառնալ «անպարտելի» ուժ, որը կարող է «ոչնչացնել ցանկացած սպառնալիք»։

Շքերթին ներկա են եղել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG