Մատչելիության հղումներ

Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսության նախկին տարածքն առաջարկվել է Ադրբեջանին

Ռուսաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական Բաքվին առաջարկել են զբաղեցնել Սանկտ-Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսության նախկին շենքը։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունների սպասարկմամբ զբաղվող «Ինպրեդսերվիս» ընկերության տնօրեն Վլադիմիր Զապևալովը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն արդեն տևական ժամանակ է ինչ նոր տարածք է փնտրում իր հյուպատոսության համար։

«Եթե Բաքվում համաձայնեն մեր առաջարկին, կվերանորոգենք շենքը և կփոխանցենք այն Ադրբեջանին», - նշել է Զապևալովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել էր փակել Սանկտ-Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսարանը հունիսի վերջին՝ ռումինական Կոնստանցա քաղաքում գտնվող ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի դադարեցումից հետո։

XS
SM
MD
LG