Մատչելիության հղումներ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ՝ «երկրի տարածքային ամբողջականության խաթարմանը, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրման համար»։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ հետախուզում է հայտարարվել «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական,քաղտեխնոլոգ Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։

Ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ վերոնշյալ անձինք հուլիսին և օգոստոսին հեռարձակված հաղորդումների ընթացքում «Ադրբեջանի Հանրապետության և դրա որոշ քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու կոչեր են հնչեցրել»։

Զուգահեռաբար, հենց այսօր Ռուսաստանի տարածքից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը։

XS
SM
MD
LG