Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանի տարածքից։
Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հասանովին այսօր ներգաղթյալների պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան՝ արտաքսելով Ադրբեջան։
Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարի ռուսական անձնագիրը չեղարկվել էր 2025 թվականին։