Մատչելիության հղումներ

Պետդեպը 10 մլն դոլար է խոստանում Իրանի ղեկավարների մասին տեղեկատվության համար

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մասնակցում է Ալ-Ղոդսի օրվա երթին, Թեհրան, 13-ը փետրվարի, 2026թ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մասնակցում է Ալ-Ղոդսի օրվա երթին, Թեհրան, 13-ը փետրվարի, 2026թ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ 10 միլիոն դոլար պարգև է խոստացել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին տեղեկատվության համար:

Ցուցակում տասը մարդ է ընդգրկված, սակայն նշված են նրանցից միայն վեցի անունները՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի, հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբ, ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենի, գերագույն առաջնորդի ռազմական գծով ավագ խորհրդական Յահյա Սաֆավի և գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավար Ալի Ասղար Խեջազի:

«Այդ անձինք հրամանատարներ են և ղեկավարում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումներ, որոնք ծրագրում, կազմակերպում և իրականացնում են ահաբեկչական ակտեր ամբողջ աշխարհով մեկ», - ասված է հայտարարությունում:

ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին փետրվարի 28-ից, ի պատասխան՝ Իրանը հարձակվում է Իսրայելի և Պարսից ծոցում ամերիկյան ռազմաբազաների վրա, արգելափակում նավթային տանկերների տեղաշարժը Հորմուզի նեղուցով:



XS
SM
MD
LG