Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու»

«Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», - Truth Social սոցցանցի իր օգտահաշվում քիչ առաջ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։

«Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», - գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով ինքը հույս ունի, որ «Իրանն արագորեն կնստի բանակցությունների սեղանի շուրջ և արդար ու իրավահավասար համաձայնագիր կկնքի»։

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դա լավ է բոլոր կողմերի համար։ Ժամանակը, սակայն, սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ՝ Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք չլսեցին ինձ, ինչին հետևեցին «Կեսգիշերային մուրճ» գործողությունը և Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու, - զգուշացրել է Թրամփը՝ հավելելով, - մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին»։


XS
SM
MD
LG