Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Հայաստանի ղեկավարությունը երկիրը դրել է արհեստական ընտրության առջև»

«Հայաստանի գործող ղեկավարությունը երկիրը դրել է արհեստական ընտրության առջև՝ ստիպելով ընտրել ԵՄ և ԵԱՏՄ միջև»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի գործող իշխանությունները փորձում են ընտրության պատրանք ստեղծել՝ երկիրն արհեստականորեն դնելով եվրասիական և եվրոպական ինտեգրացիաների միջև ջրբաժանի առջև»,- նշել է Կրեմլի խոսնակը։

«Եթե կշեռքի մի նժարին դրվի եվրոպական ինտեգրումը, մյուսին՝ եվրասիականը, ապա վերջինն ավելի ծանրակշիռ և ձեռնտու կլինի Հայաստանի համար»,- հայտարարել է Պեսկովը «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում։


XS
SM
MD
LG