Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Դելին դեռ չի հայտարարել ռուսական նավթից հրաժարվելու մասին»

«Դելին դեռ չի հայտարարել ռուսական նավթից հրաժարվելու մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Այս պահի դրությամբ այդ թեմայով որևէ հրապարակային հայտարարություն Դելիից մենք չենք լսել»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր հետ զրույցում խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Դրա դիմաց Թրամփը հայտարարել է, որ հնդկական արտադրության ապրանքների համար նախատեսված ամերիկյան մաքսատուրքերը կնվազեցվեն։

XS
SM
MD
LG