Մատչելիության հղումներ

Պայթյուններ Վորոնեժում․ հարված է հասցվել գործարանի

Վորոնեժ։ 2026թ. հունիսի 22
Վորոնեժ։ 2026թ. հունիսի 22

Այսօր Վորոնեժում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, քաղաքի վրա բարձրացել է խիտ ծուխ։ Ավելի վաղ մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր հրթիռային վտանգի մասին և տեղեկացրել ազդարարման համակարգերի գործարկման մասին։

Ռուսական իշխանամետ Baza տելեգրամ ալիքի պնդմամբ՝ Վորոնեժը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակման։ Զենքի տեսակի վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չի եղել։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հայտնում է, որ հրթիռային հարվածը հասցվել է «Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանում», որտեղ արտադրվում են միկրոսխեմաներ, առանձին կիսահաղորդչային սարքեր և մոդուլներ։ Դրանք կիրառվում են ռուսական հրթիռներում։

Այն մասին, որ հարվածի թիրախում եղել է հենց այդ ձեռնարկությունը, գրել է նաև ASTRA-ն։

Մոնիթորինգային ալիքները հրապարակել են հարվածի հետևանքների լուսանկարներ և տեսանյութեր։

Ուկրաինական կողմը հարվածի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չի արել։


XS
SM
MD
LG