Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի վրա հարվածները կշարունակվեն

Ռուսական հարվածների հետևանքները Ուկրաինայում, հունիսի 19,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Ուկրաինայում, հունիսի 19,2026թ.

Կրեմլն այսօր հաստատել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոշոր հարձակումը, որի հետևանքով մեկ օր առաջ Մոսկվայի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է: Հաղորդվում է, որ ձեռնարկվում են միջոցներ հետևանքները վերացնելու համար։

Հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը տեսել է այրվող նավթավերամշակման գործարանի կադրերը, Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ նրանք պետք է ստուգեն ուկրաինական քաղաքներից ստացված լուսանկարները, որոնք ցույց են տալիս ռուսական ուժերի հասցրած վնասները:

Պեսկովը շեշտել է, որ ռուսական հարվածները կշարունակվեն։

Այսօր հաղորդվել է, որ ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կա 3 զոհ, այդ թվում՝ երեխա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ երեկ հայտարարեց, որ այդ օրն առավոտյան Մոսկվայի ուղղությամբ իրականացված զանգվածային օդային հարձակումը Կիևի Պեչորյան մայրավանքի դեմ ռուսական հարձակման պատասխանն էր և զգուշացրեց՝ եթե հարձակումները շարունակվեն, ապա «Մոսկվան կայրվի»։

XS
SM
MD
LG