Հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:
Փաշինյանն ու Զեկենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Նախօրեին էլ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան էին հեռախոսազրույց ունեցել, մտքեր փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։