Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

Միրզոյանն ու Սիբիհան հանդիպել էին մայիսի 4-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։



XS
SM
MD
LG