Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։ Այսօր երևանյան թաղամասերում քաղաքացիների հետ շփումների ընթացքում նա խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:

«Մենք կապերը պահում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունը առևտրա-տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով:

XS
SM
MD
LG