Փարիզի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, թե որքան լուրջ են Կիևի՝ «կամավորների կոալիցիայի» գործընկերները պատրաստ աշխատել Ուկրաինայում անվտանգության ապահովման համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ:
Հանդիպումից հետո Զելենսկին Տելեգրամում գրել է, որ դեռ պետք է մշակվեն մանրամասներ, թե ինչպես է աշխատելու մոնիտորինգը խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, և ինչպես է ուկրաինական բանակն աջակցություն ստանալու և ֆինանսավորվելու: