Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պաշտպանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները


ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ, հունվարի 6, 2026թ.
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ, հունվարի 6, 2026թ.

Միացյալ Նահանգները երեքշաբթի աջակցեց Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիային՝ խոստանալով տրամադրել անվտանգության երաշխիքներ: Դրանք, ըստ առաջնորդների, կներառեն երկրին աջակցելու պարտադիր պարտավորություններ Ռուսաստանի նոր հարձակման դեպքում:

Ի տարբերություն «Կամավորների կոալիցիայի» նախորդ հանդիպումների՝ գագաթնաժողովին ներկա էին նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ինչպես նաև Եվրոպայում ամերիկացի գլխավոր գեներալ Ալեքս Գրինկևիչը, ով մեկ օր առաջ անվտանգության երաշխիքների մանրամասները քննարկել է եվրոպական բանակների հրամանատարների հետ:

Ուիթքոֆն ասել է, որ Թրամփը «վճռականորեն աջակցում է անվտանգության արձանագրություններին», Քուշները՝ հավելել, որ ուկրաինացիները պետք է իմանան, որ խաղաղության գործարքը կնքելուց հետո իրենք ապահով են:

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ:

XS
SM
MD
LG