Ուկրաինացի մարզիկները կբոյկոտեն 2026 Ձմեռային Պարալիմպի խաղերի բացման արարողությունը, որը կանցկացվի մարտի 6-ին Իտալիայի Վերոնա քաղաքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն՝ պատճառաբանելով, որ բոյկոտի պատճառը ռուս և բելառուս որոշ մարզիկների ազգային դրոշների ներքո մասնակցելու թույլտվությունն է։ Կիևը նաև պահանջում է, որ Ուկրաինայի դրոշը չօգտագործվի բացման արարողության ժամանակ։
Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին էլ իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական պաշտոնյաները կբոյկոտեն մարտի 6-15-ը կայանալիք Պարալիմպիկ խաղերը, սակայն մարզիկները կմասնակցեն մրցումներին։
Այս դիրքորոշումը հաջորդել է ձմեռային խաղերից ուկրաինացի սքելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչի որակազրկմանը՝ պատերազմի ընթացքում զոհված մարզիկների հիշատակին նվիրված սաղավարտ կրելու համար։
Չեխիան, իր հերթին, հայտարարեց Կիևի բոյկոտին միասնալու մասին։
«Մենք որևէ կերպ չենք մասնակցի բացման արարողությանը»,- ասել է Չեխիայի պարալիմպիական կոմիտեն։
Ռուսաստանը, որը պատերազմի պատճառով դուրս է մնացել բազմաթիվ միջազգային մրցաշարերից, հայտարարել է, որ սպորտը չպետք է քաղաքականացնել և թիրախավորել հաշմանդամություն ունեցող մարզիկներին։