Մատչելիության հղումներ

Ուկրաինացի Հերասկևիչը որակազրկվել է պատերազմում զոհված մարզիկներին նվիրված սաղավարտի պատճառով

Լրացված

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնում է, որ Ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչը կարող է մնալ հավատարմագրված մարզիկ Օլիմпիական խաղերում՝ չնայած որակազրմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հերասկևիչը որակազրկվել է Ձմեռային Օլիմպիական խաղերում, երբ հրաժարվել է չկրել արգելված սաղավարտը, որի վրա պատկերված էին Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքով սպանված մարզիկները։

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Հերասկևիչին «չի թույլատրվում մասնակցել Միլանո-Կորտինա 2026 Օլիմպիական խաղերին, քանի որ նա չի ենթարկվել ՄՕԿ-ի մարզիկների արտահայտման վերաբերյալ ուղեցույցներին»։

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ խորհրդի նախագահ Քիրսթի Կովենրը վաղ առավոտյան ժամանել է մեկնարկային հատված և հանդիպել Հերասկևիչի հետ։

«Մտածեցի, որ շատ կարևոր է այստեղ գալ և անձամբ խոսել նրա հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ արցունքներն աչքերին։

ՄՕԿ-ը թույլ չի տալիս որևէ տեսակի քաղաքական հայտարարություններ մրցման վայրերում։ Կոմիտեն առաջարկել էր փոխզիջումային տարբերակ՝ թույլ տալով մարզիկին կրել սև թևկապ, սակայն Հերասկևիչը չի ցանկացել նահանջել։

Հերասկևիչի թիմը հայտնել է, որ կվիճարկի այս որոշումը։ Ուկրաինայի Օլիմպիական կոմիտեն ևս հայտնել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել, սակայն չի բոյկոտի Օլիմպիական խաղերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Խորհուրդը պատժում է մարզիկին քաղաքական հաղորդագրության համար: Ամենահայտնի դեպքը եղել է 1968 թվականի Մեխիկոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ ԱՄՆ սպրինտիստներ Թոմի Սմիթն ու Ջոն Կարլոսը սև ձեռնոցներով ձեռքերը բարձրացրել են 200 մետր մրցավազքի մեդալների հանձնման ժամանակ՝ ԱՄՆ-ում ռասայական անարդարության դեմ բողոքելու համար: Սրա արդյունքում նրանք հեռացվեցին խաղերից, թեև Սմիթը պահեց ոսկե մեդալը, Կարլոսը՝ բրոնզը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանել է Ձմեռային օլիմպիական խաղերի մարզիկի իրավունքը՝ կրել սաղավարտ, որի վրա պատկերված են Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհված մարզիկները։

XS
SM
MD
LG