Մատչելիության հղումներ

Պապոյանի խոսքով՝ Վենսի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների նկատմամբ մաքսատուրքի հարցը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը:

ԱՄՆ նախագահը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:

«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», - նշել է նախարար Պապոյանը լրագրողների հետ զրույցում:

Հարևան երկիրը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է: Տնտեսագետների համոզմամբ՝ Իրանի հետ առևտուրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:

Հարցին, թե Բաքվում ազատազրկման դատապարտված գերիների հարցը ևս կքննարկվի՞, նախարարն ասել է, որ բոլոր հարցերը, որ կարող են լինել հայ-ամերիկյան օրակարգում, կքննարկվեն:

Ջեյ Դի Վենսն այսօր է ժամանում Երևան, նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի հետ: Վաղը մեկնելու է Բաքու:

XS
SM
MD
LG